Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Խորհրդակցություն կառավարությունում՝ նվիրված անասնապահությանն ու աղբահանությանը

Խորհրդակցություն կառավարությունում՝ նվիրված անասնապահությանն ու աղբահանությանը

25.03.2014 - Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրեց խորհրդակցություն՝ գյուղատնտեսության և տարածքային կառավարման հետ առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով: Տնային կենդանիների անկանոն վարքի խնդրին նվիրված քննարկման ժամանակ վարչապետը նշեց, որ այն դարձել է հանրապետության տնտեսության մարտահրավերներից մեկը:

Վարչապետն այցելեց Ճարտար

25.03.2014 - Մարտի 24-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ տեղի երկու համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և տեղի բնակչության հետ հանդիպելու նպատակով:

Վարչապետը` Քարվաճառում. ինքնորոշման դեպքերը ողջունելի են, բայց Արցախի ապագան կախված է մարտունակությունից ու զարգացումից

Վարչապետը` Քարվաճառում. ինքնորոշման դեպքերը ողջունելի են, բայց Արցախի ապագան կախված է մարտունակությունից ու զարգացումից

20.03.2014 - Մարտի 18-ին և 19-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Շահումյանի և Մարտակերտի շրջանների մի շարք համայնքներ՝ տեղի ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և բնակիչների հետ հանդիպելու համար:

Վարչապետը ներկայացրեց առողջապահության նոր նախարար Հարություն Քուշկյանին

Վարչապետը ներկայացրեց առողջապահության նոր նախարար Հարություն Քուշկյանին

14.03.2014 - Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը առողջապահության համակարգի աշխատակիցներին և լրագրողներին ներկայացրեց նախագահի հրամանագրով առողջապահության նախարար նշանակված Հարություն Քուշկյանին, ինչպես նաև իր որոշումը՝ Զոյա Լազարյանին նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:

Վարչապետը այցելել է Մարտակերտի և Շահումյանի շրջաններ

Վարչապետը այցելել է Մարտակերտի և Շահումյանի շրջաններ

13.03.2014 - Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր այցելեց Մարտակերտ քաղաք՝ համայնքի ղեկավարի՝ 2013 թ. գործունեության հաշվետվությանը ներկա գտնվելու և բնակիչների հետ հանդիպելու նպատակով: Նախորդ երկու օրերին կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերում:

Գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն վարչապետի մոտ

10.03.2014 - Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրեց խորհրդակցություն՝ քննարկելու գարնանացանի և բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: