Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Շարունակվում են համայնքների ղեկավարների դասընթացները

10.02.2014 - Այսօր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ողջունել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող շարունակական դասընթացների այս տարվա առաջին խմբի մասնակիցներին: Փոխվարչապետը կարևորել է կառավարության նախաձեռնությամբ անցած տարի մեկնարկած ծրագիրը` համայնքների ղեկավարների գիտելիքների ամրապնդման, օրենսդրական դաշտի փոփոխություններին ու լրացումներին

ԼՂՀ կառավարությունը և վարչապետի մամլո քարտուղարը ստեղծել են իրենց պաշտոնական էջերը ֆեյսբուքում և թվիթերում

08.02.2014 - Արցախի Հանրապետության կառավարությունը «ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել է իր պաշտոնական էջը, որը նպատակ ունի բարձրացնելու կառավարության գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Այն նաև հնարավորություն կտա քաղաքացիներին հետադարձ կապ պահել գործադիրի հետ՝ հանդես գալով հարցերով և առաջարկություններով:

Վարչապետը մասնակցել է Սոսի և Մարտունու համայնքապետերի հաշվետվությունների ներկայացմանը

07.02.2014 - Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելեց Սոս գյուղ և Մարտունի քաղաք՝ այդ համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը մասնակցելու և տեղի բնակչության հետ հանդիպելու նպատակով:

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԱՆԳԼԵՐԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

07.02.2014 - Փետրվարի 7-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հավաստագրեր հանձնեց անգլերեն լեզվի ուսուցման շարունակական դասընթացների մի խումբ մասնակիցների, որոնք արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում են կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ, <ԱՎԻՍ> և <ՍՊԻՔ ԱՊ> անգլերենի ուսուցման կենտրոնների կողմից:

Բարեգործական և ներդրումային պայմանավորվածություններ վարչապետի՝ Մեծ Բրիտանիա այցի արդյունքում

06.02.2014 - Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունվարի 30-ից փետրվարի 4-ը գտնվում էր Մեծ Բրիտանիայում՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով:

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

04.02.2014 - ԼՂՀ վարչապետի` հունվարի 17-ին, 20-ին և փետրվարի 1-ին ստորագրած որոշումներով Ելենա Բաբայանը, Աշոտ Մարգարյանը և Կարեն Վանյանը նշանակվել են վարչապետի օգնականներ: