Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Խորհրդակցություն ԼՂՀ կառավարությունում

Խորհրդակցություն ԼՂՀ կառավարությունում

12.09.2013 - Սեպտեմբերի 12-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն անց է կացրել հացահատիկային կուլտուրաների աշնանացանի բերքահավաքի ընթացքին և հաջորդ տարվա ցանքսի նախապատրաստական աշխատանքներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն:

Խթան տեղական արտադրողներին

Խթան տեղական արտադրողներին

06.09.2013 - Ի կատարումն ԼՂՀ նախագահի սույն թվականի օգոստոսի 26-ի հրամանագրից բխող հանձնարարականի` այսօր փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը շահագրգիռ մարմինների պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն:

Խորհրդակցություն ԼՂՀ կառավարությունում

Խորհրդակցություն ԼՂՀ կառավարությունում

05.09.2013 - Ի կատարումն ԼՂՀ վարչապետի արձանագրային հանձնարարականի` սեպտեմբերի 5-ին պետական կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ անց է կացվել 2014-16թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման և կառավարություն ներկայացնելու հարցերին նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Խորհրդակցություններ ԼՂՀ կառավարությունում

Խորհրդակցություններ ԼՂՀ կառավարությունում

05.09.2013 - ԼՂՀ կառավարությունում ԼՂՀ և ՀՀ կառավարությունների ղեկավարներն անց են կացրել աշխատանքային խորհրդակցություններ

ԼՂՀ վարչապետը մասնակցել է «Meeting di Rimini» ամենամյա համաժողովին

ԼՂՀ վարչապետը մասնակցել է «Meeting di Rimini» ամենամյա համաժողովին

28.08.2013 - 2013թ. օգոստոսի 18-24-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի է ունեցել ամենամյա ոչ պաշտոնական` քաղաքական, տնտեսական և մշակութային «Meeting di Rimini» 34-րդ համաժողովը, որին մասնակցել են Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան, այդ երկրի խորհրդարանի և կառավարության անդամներ, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ԵՄ երկրների մի շարք նախարարներ, քաղաքացիական հասարակության, մշակույթի ոլորտի և ակադեմիական շրջանակների հեղինակավոր ներկայացուցիչներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ:

Հանդիպում ԼՂՀ կառավարությունում

26.08.2013 - Օգոստոսի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած մի խումբ ռուսաստանյան լրագրողների և հասարարական գործիչների։