Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

25.12.2013 - ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ հանդիպել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի մի խումբ դասախոսների և ուսանողների հետ` ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ:

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

24.12.2013 - ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` այսօր ստորագրած որոշմամբ Հրանտ Ալեքսանյանը ազատվել է վարչապետի մամլո քարտուղարի պաշտոնից և նշանակվել վարչապետի խորհրդական: Արա Հարությունյանի մեկ այլ որոշմամբ ԼՂՀ վարչապետի մամլո քարտուղար է նշանակվել Արտակ Բեգլարյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի օգնականի պաշտոնը:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

12.12.2013 - Սկսված է ԼՂՀ կառավարության 2014թ. գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրման գործընթացը:

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

11.12.2013 - ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մի խումբ աշխատակիցների` տնօրեն Լյուդմիլա Բարսեղյանի գլխավորությամբ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

06.12.2013 - ԼՂՀ կառավարության` դեկտեմբերի 4-ին ընդունած որոշման համաձայն 2013թ. դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթին տեղափոխվում է 2013թ. դեկտեմբերի 28-ի շաբաթ օրը: Նույն որոշմամբ ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ,

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ «ՊԵՏԲՅՈՒՋԵ–2014» ՆԱԽԱԳԾԻՆ

27.11.2013 - Կառավարության նիստում Վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը: Նախ` գործադիրի քննարկմանը ներկայացվեց «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը