Դիմում կառավարությանը
Գրել առցանց նամակ
Հարգելի հաճախորդներ
Խնդրում ենք Ձեզ ուշադրությամբ ծանոթանալ ԼՂՀ կառավարության էլեկտրոնային դիմումների ընդունման եւ քննարկման կարգին:
ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքի հասցեով քաղաքացիների կողմից ուղարկված դիմումների քննարկման կարգը
- ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքը հանդիսանում է հավելյալ միջոց` քաղաքացիների կողմից ԼՂՀ կառավարությանը դիմումներ հղելու հնարավորության ապահովման համար:
- ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքի միջոցով ուղարկված քաղաքացիների էլէկտրոնային դիմումները մշակվում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի քարտուղարությունում:
- Էլեկտրոնային դիմումները, համաձայն գործող օրենսդրության, ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում, կախված նրանցում բարձրացված հարցերից, ուղարկվում են գործադիր իշխանության այն մարմիններ կամ այլ կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է վերաբերում դիմումում բարձրացված հարցերի լուծումը, ինչի մասին հեղինակին պաշտոնական ծանուցագիր է ուղարկվում էլեկտրոնային փոստով:
- Այն էլեկտրոնային դիմումները(հարցումները), որոնք թերի կամ ոչ ճշգրիտ տեղեկատվություն են պարունակում ուղարկողի մասին, քննության չեն առնվում:
- ԼՂՀ կառավարության աշխատակազմի քարտուղարությանը իրավունք է վերապահվում սահմանված կարգով ճշգրտել ուղարկված հարցման մասին տեղեկատվության հավաստիացմանն, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում` հարցման բովանդակությունը:
- Դիմումի(հարցման) պատասխանը, որպես կանոն, դիմողին է ուղարկվում էլեկտրոնային փոստով:
- Էլեկտրոնային փոստով հարցումներ ուղարկած քաղաքացիների անհատական տվյալների մասին տեղեկատվությունը պահպանվում եւ մշակվում է ԼՂՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼՂՀ կառավարության աշխատակազմի քարտուղարություն ուղարկված այն էլեկտրոնային դիմումները եւ նամակները, որոնք ուղարկվել են շրջանցելով վերոնշյալ կարգը, քննարկման չեն ընդունվում: