Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան

Կարեն
Ալեքսանդրի
Շահրամանյան

ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ


Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` կոմիտե) հանրապետական գործադիր մարմին է, որն ապահովում է Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականության` օրենքով իրեն վերապահված առանձին ուղղությունների իրականացումը, ինչպես նաև աջակցում է իրեն վերապահված ուղղությունների շրջանակներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակմանը:
2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Կոմիտեն գործում է Արցախի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Կոմիտեի անվանումն է`
1) հայերեն` Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.
2) ռուսերեն` Комитет кадастра и управления государственным имуществом Республики Арцах.
3) անգլերեն` Cadastre and state property management committee of the Artsakh Republic:
5. Կոմիտեն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Կոմիտեն կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Կոմիտեի համակարգը կազմված է կոմիտեի նախագահից, կոմիտեի նախագահի տեղակալից, կոմիտեի նախագահի խորհրդականից, կոմիտեի նախագահի մամլո քարտուղարից, կոմիտեի նախագահի օգնականից և կոմիտեի աշխատակազմից:
7. Կոմիտեին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
8. Կոմիտեին կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, պետական հիմնարկներ՝ առանց հիմնադրի իրավասությունների փոխանցման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
9. Կոմիտեի գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Աբովյան փողոց 50: