Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Գեորգի Լևոնի Հայրիյան

Գեորգի
Լևոնի
Հայրիյան

ԱՀ ջրային կոմիտեի նախագահ


Ջրային կոմիտե

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Արցախի Հանրապետության ջրային կոմիտեն (այսուհետ` կոմիտե) հանրապետական գործադիր մարմին է, որը մշակում և իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման ու օգտագործման բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Կոմիտեն գործում է Արցախի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Կոմիտեի անվանումն է՝
1) հայերեն` Արցախի Հանրապետության ջրային կոմիտե.
2) ռուսերեն` Водный Комитет Республики Арцах.
3) անգլերեն` Water committee of the Artsakh Republic:
5. Կոմիտեն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզվով կլոր կնիք և ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Կոմիտեի համակարգը կազմված է կոմիտեի նախագահից, կոմիտեի նախագահի տեղակալներից, կոմիտեի նախագահի խորհրդականից, կոմիտեի նախագահի մամլո քարտուղարից, կոմիտեի նախագահի օգնականից և կոմիտեի աշխատակազմից:
7. Կոմիտեին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
8. Կոմիտեին կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
9. Կոմիտեի գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Վ.Սարգսյանի 25ա: