Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Վլադիկ Ռուբենի Խաչատրյան

Վլադիկ
Ռուբենի
Խաչատրյան

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Պաշտոնն ստանձնել է
11.06.2019


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ամիս, ծննդավայր
1961թ. 21 հունվարի, ԼՂՀ Մարտակերտի շրջան, գ. Ծաղկաշեն:

Կրթություն
1978-1982թթ. -Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետ` ֆիզիկայի բաժին:

Աշխատանքային գործունեություն
Ստանալով բարձրագույն կրթություն գործուղվել է Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի միջնակարգ դպրոց:
Մանկավարժական գործունեությանը զուգընթաց կատարել է մի շարք հասարակական աշխատանքներ:
1988թ.- ընդգրկվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմում:
1992-1993թթ. -Մարտակերտի պաշտպանական շրջանի հրետանային դիվիզիոնի հրամանատար, ապա` հրետանու պետ:
1994-1996թթ.- Պաշտպանության բանակի հրետանու շտաբի պետ:
1996-1997թթ.- Մարտակերտի ՊՇ հրետանու պետ:
1997-1999թթ.- ՊԲ 10 լեռնահրաձգային դիվիզիայի խառը հրետանային գնդի հրամանատար,:
1999-2000թթ.- ՊԲ հրետանու վարչության պետ:
2000 -2007թթ.-ՊԲ հրամանատարի տեղակալ` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով:
Մասնակցել է Մարտակերտի /Առաջաձոր, Կիչան, Սրխավենդ, Դրմբոն, Չլդրան, Ջանյաթաղ, Մատաղիս, Մաղավուզ/, Քելբաջարի /Օմարի լեռնանցք/ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
1993թ. հուլիսի 23-ին մարտի ընթացքում ծանր վիրավորվել է և ապաքինվելուց հետո կրկին վերադարձել է ծառայության:
2007-2012թթ. - ԼՂՀ կրթության և գիտության նախարար:
2012-2017թթ.- ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար:
2017-2019թթ. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ:
2019թվականի հունիսի 11-ի ԱՀ Նախագահի կողմից հաստատված կառավարության որոշմամբ նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Այլ տվյալներ
2004թ. ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի, ՀՀ «Արիության համար», «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայություն» մեդալներով և «Վարդան Մամիկոնյան», «Մխիթար Գոշ» շքանշաններով: Վ. Խաչատրյանը արժանացել է նաև «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» և «ԼՂՀ ՊԲ հուշամեդալներով»:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: