Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Կամո Աբգարի Աղաջանյան

Կամո
Աբգարի
Աղաջանյան

ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Պաշտոնն ստանձնել է
29.05.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ,ամսաթիվ,ծննդավայր
1971թ. 13 դեկտեմբերի Հադրութի շրջան,գ. Ուխտաձոր
 

Կրթություն
2001թ-ին ավարտել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը
1991թ-ից կամավոր անդամագրվել է Արցախյան ազատագրական պայքարին, մասնակցություն ունեցել հայրենի Ուխտաձորի և հարակից բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին:
1992թ փետրվարի 1-ին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ՈՒխտաձորի ջոկատի հրամանատար, 1993թ. փետրվարի 1-ից պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, այնուհետև հրամանատար:
Մարտական գործողությունների ընթացքում 1994թ հունվարի 4-ին վիրավորվել, իսկ ապաքինվելուց հետո վերադարձել է շարք:
2003թ. նշանակվել է ՊԲ հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, այնուհետև դիվիզիայի հրամանատար:
2008թ. նշանակվել է պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, իսկ 2010- 2013թ. ՀՀ ՊՆ «Ն» բանակային կորպուսի հրամանատար:
ԼՂՀ Նախագահի 2013թ. մարտի 25-ի հրամանագրով ստանձնել է ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության պետի պաշտոնը:
2017-2018թթ. ԱՀ Ոստիկանության պետ:
2019-2020թթ. ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
2020թվականի մայիսի 26-29-ը՝ ԱՀ Ոստիկանության պետի տեղակալ:
2020թվականի մայիսի 29-ի ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
2020թվականի մայիսի 29-ի ԱՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Այլ տվյալներ

1989-1991թթ. ժամկետային զինծառայություն է անցել ԽՍՀՄ ԶՈՒ-ում:
Պարգևատրվել է «ՀՀ Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «ԼՂՀ Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանների և «Վարդան Մամիկոնյան» շքանշաններով, ինչպես նաև «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Մայրական երախտագիտություն» ՀՀ ԱԱԾ «մարտական համագործակցության ամրապնդման համար» և «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալներով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
 

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: