Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Կարեն Գրիգորի Սարգսյան

Կարեն
Գրիգորի
Սարգսյան

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Պաշտոնն ստանձնել է
26.05.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1980 թ.18 դեկտեմբերի, ք. Ստեփանակերտ:

Կրթություն
1998 թ.-ին ընդունվել և 2003 թ.-ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության բաժինը` ստացել իրավաբանի մագիստրոսի կոչում:
2007-2011 թթ. սովորել և ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիան և ստացել ասպիրանտի կոչում:
Ծառայությունը
2000-2002 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, զորացրվել է ավագ լեյտենանտի կոչումով:

Աշխատանքային գործունեություն
2004-2014թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությունում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ,ունի հարկային ծառայության մայորի հատուկ կոչում
2008 թ.-ին նշանակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի խորհրդական:
2014 թ.-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնում:
2017-2018թթ. ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:
2018-2019թթ. ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
2019 թվականի փետրվարից մինչև 2020 թվականի մայիսի 26-ը «Արարիչ» բարեգործական հիմնադրամի տնօրեն և հոգաբարձուների խորհրդի նախագահ:
2020 թվականի մայիսի 26-ի Արցախի Հանրապետության որոշմամբ նշանակվել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Այլ տվյալներ
2012 թ.-ին Միջազգային ոստիկանության կորպորացիայի կողմից պարգևատրվել է «Պատիվ» շքանշանով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 4 երեխա: