Կառավարություն
Այլ մարմիններ

Իգոր
Ռուդիկի
Գրիգորյան
ԱՀ ոստիկանության պետ
Պաշտոնն ստանձնել է
6.06.2018
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ., 23 հունիսի, ԼՂՀ, ք.Ստեփանակերտ:
Կրթություն
1996թ. ընդունվել է ՀՀ ՆԳՆ Ակադեմիան և 2001թ. ավարտել այն «Իրավագիտություն» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն
2001թ-ի օգոստոսի 22-ին նշանակվել է ԼՂՀ ՆԳՆ քննչական բաժնի քննիչ¸ այնուհետև ավագ քննիչ¸ հետո նաև հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ։
2008 - 2013թթ.. աշխատել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայությունում՝ որպես քննչական բաժնի պետ¸ այնուհետև օպերատիվ հետախուզության վարչության պետ։
2013-2018թթ.. ԱՀ ոստիկանության քննչական վարչության պետ;
2018թ. հունիսի 6-ի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ոստիկանության պետ:
Այլ տվյալներ
Զինվորական կոչումը` «գնդապետ»:
ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։
Պարգևատրվել է նաև ԱՀ և ՀՀ ոստիկանության¸ ինչպես նաև այլ գերատեսչությունների կողմից տրված մի շարք մեդալներով և կրծքանշաններով:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 զավակ: