Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

 Ֆելիքս  Միքայելի  Գաբրիելյան


Ֆելիքս
Միքայելի
Գաբրիելյան

ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահ

Պաշտոնն ստանձնել է
10.06.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1965թ. 13 օգոստոսի, ք.Բաքու:

Կրթություն
1983թ. ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը:
1990թ. ավարտել է Վանաձորի (Կիրովականի) մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը և ստացել ընդհանուր տեխնիկական առարկաների և ֆիզիկայի ուսուցչի որակավորում:

Աշխատանքային գործունեություն
1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 4 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ:
1992թ. փետրվար նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հատուկ վաշտի հրամանատար:
1992թ. սեպտեմբեր նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի մարտական պատրաստության բաժնի ավագ սպա:
1999թ. հունիս – 1999թ. սեպտեմբեր - ԼՂՀ ՊԲ սպորտային ակումբի պետ:
1999 - 2011թթ. - ԼՂՀ զինվորական կոմիսար
2011 - 2013թթ. - ԼՂՀ նախագահի խորհրդական
2013-2018թթ. ԼՂՀ ԴԱՀԿԾ գլխավոր հարկադիր կատարող
2018 թվականի հուլիսի 5-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար:
2020 թվականի հունիսի 10-ի Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել է Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահ:

Այլ տվյալներ
1984-1986թթ. ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում:
Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը: Եղել է «ՈՒսանողական միության» հիմնադիր անդամներից: Կազմավորել է կամավորական ջոկատներ:
Ունի գնդապետի զինվորական կոչում:
Պարգևատրվել է «Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանով,
«Մխիթար Գոշ» մեդալով,
«Երախտագիտություն» մեդալով,
ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների մի շարք գերատեսչական մեդալներով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր: