Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Աշոտ Մելսիկի Հակոբջանյան

Աշոտ
Մելսիկի
Հակոբջանյան

ԱՀ ոստիկանության պետ

Պաշտոնն ստանձնել է
26.05.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1974 թ. 10 ապրիլի, ք. Ստեփանակերտ

Կրթություն
1996թ ավարտել է ԱրՊՀ-ի «Ագրարաարդյունաբերական կոմպլեքսի ճյուղերի կառավարում և էկոնոմիկա» բաժինը, իսկ 2001թ Մոսկվայի ժամանակակից ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղի իրավաբանական բաժինը:

Աշխատանքային գործունեություն
1995-1999թ օգոստոսի 4-ը ծառայել է ԼՂՀ ԱԱԾ-ում։
1999թ դեկտեմբերի 1-ից ծառայության է անցել ԼՂՀ ՆԳՆ-ում, սկզբից որպես ՔՀՎ-ն ՔՀԲ օպերլիազոր, այնուհետև ավագ օպերլիազոր, քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ։
2013թ-ի հուլիսի 9-ին նշանակվել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ։
ԱՀ Նախագահի 2014թ-ի սեպտեմբերի 10-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում։
2018թ հուլիսի 12-ին երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ԱՀ ոստիկանությունում ծառայությունից։
2018թ նոյեմբերի 10-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալ։
2020թվականի ԱՀ Նախագահի մայիսի 26-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
2020թվականի մայիսի 26-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ոստիկանության պետ։

Այլ տվյալներ
1993-1995թթ.. ծառայել ԼՂՀ ՊԲ-ում
Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Արցախյան Ազատամարտին:
ԼՂՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել է «Արիության համար» և «Երախտագիտություն» մեդալներով։
Պարգևատրվել է «Հայրենյաց պաշտպան», «Հինգերորդ բրիգադ 20 տարի», «Շուշիի ազատագրման համար», «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «ՀՀ ոստիկանության 100-ամյակ» և «Երկարամյա ծառայության համար» 2-րդ, 3-րդ աստիճանի մեդալներով, ինչպես նաև «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: