Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Դավիթ Հրաչիկի Պողոսյան

Դավիթ
Հրաչիկի
Պողոսյան

ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Պաշտոնն ստանձնել է
1.06.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979 թ., սեպտեմբերի 24, ԱՀ ք.Ստեփանակերտ

Կրթություն
1996-2000թթ` Արցախի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետի «Ընդհանուր տնտեսագիտություն» բաժին:

Աշխատանքային գործունեություն
2004թ. հունվարի 19-ից աշխատանքի է անցել ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամում  որպես պարտադիր սոցվճարների գանձման բաժնի 1-ին կարգի մասնագետ:
2005թ. հունվարի 5-ից տեղափոխվել և նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և գանձումների հսկողության վարչության եկամուտների պլանավորման, ընթացիկ հաշվառման և գանձումների հսկողության բաժնի 1-ին կարգի մասնագետ:
2005թ. հունիսի 1-ից՝ եկամուտների հաշվառման, պլանավորման և ապահովադիրների սպասարկման վարչության եկամուտների պլանավորման, հաշվառման և գանձումների հսկողության բաժնի 1-ին կարգի մասնագետ:
2006 թ. փետրվարի 1-ից՝  եկամուտների հաշվառման, գանձումների և խոշոր հարկ վճարողների (ապահովադիրների) սպասարկման վարչության եկամուտների հաշվառման, պլանավորման և գանձումների հսկողության բաժնի 1-ին կարգի մասնագետ:
2007թ. հունվարի 5-ից՝ հաշվառման, պլանավորման, գանձումների հսկողության և վերլուծության վարչության եկամուտների պլանավորման (կանխատեսման), գանձումների հսկողության բաժնի հարկային տեսուչ:
2008թ. մարտի 3-ից` Ասկերանի շրջանի հարկային տեսչության վերահսկողության և գանձումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ:
2009թ. մայիսի 5-ից` Ասկերանի շրջանի հարկային տեսչության վերահսկողության և գանձումների բաժնի պետ:
2010թ. հունիսի 15-ից ռոտացման կարգով նշանակվել է արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության ապրանքանյութական արժեքների հաշվառման և տվյալների վերլուծության բաժնի պետ:
2012թ. մարտի 16-ից` արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ:
2012թ. հոկտեմբերի 1-ից` արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության ապրանքանյութական արժեքների հաշվառման և տվյալների վերլուծության տեսչության պետի տեղակալ, բաժնի պետ:
2013թ. մայիսի 2-ից` օպերատիվ հետախուզության վարչության վերլուծության և դիտարկումների բաժնի պետ:
2014թ. օգոստոսի 15-ից` արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության պետ:
2015-2020թթ  ԱՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության պետ:
2020թ. հունիսի 1-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Այլ տվյալներ
2000-2002թթ` պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԼՂՀ ՊԲ շարքերում:
2012թ. մայիսի 7-ին  ԼՂՀ ՀՊԾ պետի հրամանով շնորհվել է ԼՂՀ հարկային ծառայության ավագ լեյտենանտի հատուկ կոչում.
2015թ. մայիսի 7-ին` ԼՂՀ հարկային ծառայության կապիտանի հատուկ կոչում.
2017թ. հունիսի 1-ին` ԼՂՀ հարկային ծառայության մայորի հատուկ կոչում:
2017թ. դեկտեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» պետական պարգևով:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի մեկ դուստր: