Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Հովիկ Խանլարի Ջիվանյան

Հովիկ
Խանլարի
Ջիվանյան

ԱՀ պետական վերահսկողական ծառայության պետ

Պաշտոնն ստանձնել է
24.06.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1972 թ. 6 հունվարի, ԱՀ, Մարտունու շրջ. գ. Ղուզե Ճարտար:

Կրթություն
1995 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն
1996-1997 թթ. ԼՂՀ զինվորական դատախազություն՝ քննիչ:
1997-1998 թթ. Հադրութի շրջանի դատախազի օգնական:
1998-1999 թթ. Հադրութի շրջանի դատախազի տեղակալ։
1999-2005 թթ. Մարտունու շրջանի ռազմական ոստիկանության պետ։
2005 թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով։ 2005 թ. հունիսի 30-ին ընտրվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
2007 թ. դեկտեմբերի 13-ին վաղաժամկետ դադարեցրել է իր պատգամավորական լիազորությունները՝ նշանակվելով ԼՂՀ վարչապետի խորհրդական։
2008-2010 թթ. ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ:
2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով։ 2010 թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
2015 թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր` համամասնական ընտրակարգով: 2015թ. մայիսի 21-ին ընտրվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2020 թ․ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ցուցակով: 2020թ. մայիսի 21-ին ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2020 թ. հունիսի 24-ին վաղաժամկետ դադարեցրել է իր պատգամավորական լիազորությունները՝ նշանակվելով ԱՀ պետական վերահսկողական ծառայության պետ:

Այլ տվյալներ
1990-1994 թթ. մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին՝ որպես Ճարտարի գումարտակի հրամանատար, այնուհետև՝ երկրորդ պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։
Ունի մայորի զինվորական կոչում:
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մխիթար Գոշ» մեդալով:

Կուսակցական պատկանելություն
«Ազատ Հայրենիք» կուսակցություն:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: