Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Սուրեն Արմավիրի Գալստյան

Սուրեն
Արմավիրի
Գալստյան

ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

Պաշտոնն ստանձնել է
10.06.2021


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982թ. մայիսի 17, Ասկերանի շրջան, գ. Նորագյուղ

Կրթություն
1998-2003 թթ. սովորել է ԱրՊՀ ֆինանսատնտեսագիտական բաժնում

Աշխատանքային գործունեություն
2004թ. փետրվարի 2-ից ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ասկերանի տարածքային ստորաբաժանման հաշվառման բաժնի 1-ին կարգի մասնագետ:
2005թ. նույն ստորաբաժանման գլխավոր մասնագետ:
2007թ.Ասկերանի ստորաբաժանման ղեկավար-պետական ռեգիստր:
2015թ. նշանակվել է ԼՂՀ Կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության Ասկերանի բաժնի վարիչ-պետական ռեգիստր:
2017թ. վերանշանակվել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության Ասկերանի բաժնի պետ:
2020թ. հուլիսի 8-ից՝ ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության Ասկերանի բաժնի պետ:
2020թ. սեպտեմբերի 3-ից ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ:
2021թ. Հունիսի 10-ից նշանակվել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:

 

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս զավակ: