Պետական նախարար
Կենսագրություն

Գրիգորի
Իգորի
Մարտիրոսյան
ԱՀ պետական նախարար
Պաշտոնն ստանձնել է
26.05.2020
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1978 թ. 14 նոյեմբերի, ք. Ստեփանակերտ:
Կրթություն
1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատը:
2001 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան:
2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան:
2004 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային գործունեություն
1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունում` որպես առաջին կարգի տնտեսագետ:
2000-2005 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում` որպես առաջատար մասնագետ:
2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ:
2007 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ:
2008 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ:
2015 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ:
2017թ. սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար:
2018 թ. հունիսի 6-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետական նախարար:
2020 թվականի մայիսի 26-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար:
Այլ տվյալներ
Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: