Կառավարություն

Շրջաններ

Վլադիմիր Սուրենի Կասյան

Վլադիմիր
Սուրենի
Կասյան

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար

Պաշտոնն ստանձնել է
1.09.2012


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ամիս, ծննդավայր
1955թ. 29 մայիսիԼՂՀ., Շուշիի շրջան, գ .Հին շեն:

Կրթություն
1972-1974թ. -Շուշիի մանկավարժական տեխնիկում:
1982-1984 թթ.- Ղափանի շինարարական տեխնիկում` հեռակա կարգ:
1987-1992թթ.- Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ «Ընդհանուր տեխնիկական առարկաներ» բաժին, հեռակա կարգ:

Աշխատանքային գործունեություն
1974-1976թթ.- ծառայել է Խորհրդային բանակում:
Զորացրվելուց հետո աշխատել է Հին շենի միջնակարգ դպրոցում ` որպես ուսուցիչ:
1982-1984թթ. - Հին շենի գյուղական խորհրդի քարտուղար :
1984-1986թթ. - Ասկերանի գարեջրի և ոչ ալկոհոլային խմիչքների գործարան` գարեջրի արտադրամասի պետ:
1987-1989թթ.- Ասկերանի «Ավտովազ» տեխսպասարկման կայան` աշխատանքների կազմակերպիչ:
1989-1992թթ. – ԼՂ մարզային սպառմիություն` առաջատար մասնագետ, ուսումնա-առևտրային համալիրի տնօրեն:
Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Շուշիի ազատագրմանը և Լաչինի միջանցքի բացմանը:
ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստեղծման առաջին իսկ օրից նշանակվել է Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, 1993թ. հունվարի 1-ից` Շուշիի պաշտպանական շրջանի Բերդաձորի 51-րդ գումարտակի հրամանատար:
1993-1994թթ. -ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1994-1996թթ. -Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար:
1996-1997թթ. -«Արցախնավթմթերք»ՊՓԲ ընկերության գործադիր տնօրեն:
1998-2007թթ. -Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար:
2007-2010թթ. -ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ:
2010-2012թթ. -ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական գործող հանձնաժողովի նախագահ:
2012թ. սեպտեմբերի 24-ին ԼՂՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար:

Այլ տվյալներ
ԼՂՀ Զինված ուժերի պահեստազորի գնդապետ:
Պարգևատրվել է ԼՂՀ « Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ՀՀ «Անանիա Շիրակացի» և «Արիության համար» շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար» և «Մարտական ծառայությունների համար» ԼՂՀ և ՀՀ մեդալներով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի հինգ զավակ: