Կառավարություն

Շրջաններ

 Հակոբ Շահրամանի Ղահրամանյան


Հակոբ
Շահրամանի
Ղահրամանյան

ԱՀ Ասկերանի վարչակազմի ղեկավար

Պաշտոնն ստանձնել է
31.01.2019


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ,ամսաթիվ,ծննդավայր
1965թ. 16 մարտի ԼՂՀ Ասկերանի շրջան, գ. Խրամորթ:

Կրթություն
1986-1988թթ.- Ռուսաստանի Դաշնության Կինեշմա քաղաքի տնտեսագիտական տեխնիկում՝ հաշվապահ:
1990-1995- Երևանի ժողտնտեսության ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ՝ տնտեսագիտական ֆակուլտետ՝ տնտեսագետ:

Աշխատանքային գործունեությունը
1985-1986թթ.- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի ֆինանսական բաժին՝ պետական եկամուտների տեսչության հաշվառման գծով տեսուչ:
1986-1987թթ.- Ասկերանի շրջանի ֆինանսական բաժին՝ գյուղատնտեսության ֆինանսական գծով գլխավոր տնտեսագետ:
1987թ. մայիս - 1987թ. նոյեմբեր- ԽՍՀՄ Պետբանկի Ասկերանի մասնաճյուղ հաշվապահ:
1987-1988թթ.- ԽՍՀՄ Պետբանկի Ասկերանի մասնաճյուղ՝ գլխավոր հաշվապահի տեղակալ:
1988-1992թթ.- Ասկերանի շրջանային բաժին՝ գլխավոր հարկային վերստուգիչ, հարկային տեսչության պետ:
1992-1995թթ.- ԼՂՀ Պաշտպանության Պետական Կոմիտեի Ասկերանի շրջանի ֆինանսական բաժին՝ բաժնի պետ:
1997-1998թթ.- ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ:
1998-1999թթ.- ԼՂՀ հարկային պետական վարչության պետի տեղակալ:
1999-2003թթ.-ԼՂՀ հարկային պետական վարչության պետ- ԼՂՀ կառավարության անդամ,
2003-2008թթ. -համակարգի վերակազմավորումից հետո՝ ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ:
1999-2003թթ.- ԼՂՀ Արցախի պատերազմի վետերանների միության վարչության խորհրդի, հետագայում վերստուգիչ հանձնաժողովի անդամ:
2003 -2006թթ.- համատեղության կարգով դասավանդել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետում:
2008թ. նոյեմբեր - 2009թ. սեպտեմբեր – ԼՂՀ Ազգային ժողովի հետ կապերի և հատուկ հանձնարարությունների գծով ԼՂՀ կառավարության ներկայացուցիչ:
2009 սեպտեմբեր - 2010թ. հունիս - ԼՂՀ վարչապետի խորհրդական:
2010-2013 թթ.- ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ:
2013թ. ապրիլի 23-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար:
2013թ. ապրիլ-2015թ. հուլիս –ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար
2015թ. հուլիս-2016թ. ապրիլ –ԼՂՀ վարչապետի խորհրդական
2016թ. ապրիլ-2019թ. հունվար- ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ:
2019թ. հունվարի 31-ին ԱՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար


Այլ տվյալներ
Մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերով շնորհվել է հարկային ծառայության պետական խորհրդականի երրորդ և առաջին դասի դասային կոչումներ:
Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային քաղաքականության զարգացման ուղղությունները» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Հեղինակել և համահեղինակել է ուսումնամեթոդական ձեռնարկներ, գրքեր և գիտական հոդվածներ:
2003թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային համակարգը» աշխատության համար արժանացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակին:
2004թ.- մասնակցել և ելույթ է ունեցել հարկային համակարգի բարեփոխումներին վերաբերող միջազգային սեմինարներում և ստացել վկայագիր,( Հունգարիայի- Բուդապեշտ):
2011-2013թթ.- մասնակցել է Կարգավորող մարմինների Եվրոպական Պլատֆորմի(EPRA)կազմակերպած սեմինարներին (Մակեդոնիա, Բելգիա, Իսրայել):
2006թ. փետրվարի 15-ին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմայի ակադեմիկոս, Ակադեմայի իսկական անդամ, բաժանմունք` «Տնտեսագիտություն»:
ՀՀ համապատասխան կառույցների հետ արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է պատվոգրերով:
Պարգևատրվել է «Հայրենյաց պաշտպան», «Երախտագիտություն» մեդալով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: