Կառավարություն

Շրջաններ

Իվան Խորենի Ավանեսյան

Իվան
Խորենի
Ավանեսյան

Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար

Պաշտոնն ստանձնել է
6.10.2017


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1968թ. 12 մայիսի, ԱՀ Հադրութի շ. Բանաձոր գյուղում:

Կրթություն
1989թ. ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի անասնաբուծական ֆակուլտետի հեռակա բաժինը։

Ծառայությունը
1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում։
Ղարաբաղյան շարժման և ինքնապաշտպանական մարտերի մասնակից է։ 1992-1994 թթ. Արցախյան պատերազմում եղել է նախ՝ գումարտակի հրամանատարի տեղակալ, ապա՝ պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։

Աշխատանքային գործունեությունը
1988-1990թթ. - Բանաձորի սովխոզում՝ ֆերմայի վարիչ, գլխավոր անասնաբույծ։
1994-1996թթ. - ԼՂՀ ՆԳ Հադրութի շրջանային բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ։
1997-1998թթ.՝- Հադրութի շրջանի կենսաթոշակային ապահովագրության շրջանային կենտրոնի տնօրեն։
1998թ. ընտրվել է Հադրութի համայնքի ղեկավար և անընդմեջ ընտրվելով, այդ պաշտոնում աշխատել մինչև 2005 թ.։
2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 11 ընտրատարածքից։
Եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։
2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 8 ընտրատարածքից։ Ազգային Ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։
2015թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով թիվ 6 ընտրատարածքից: Եղել է ԱԺ ֆինանսա-տնտեսական հանձնաժողովի անդամ:
2017թվականի հոկտեմբերի 6-ին իր դիմումի համաձայն դադարեցվել է ԱԺ պատգամավորի լիազորությունները:
2017թ. հոկտոմբերի 6-ի ԱՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար:

Կուսակցական պատկանելություն
«Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։

Այլ տվյալներ

Պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության», «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան» և այլ մեդալներով:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։