Կառավարություն

Շրջաններ

Մհեր Մուրադի Օհանյան

Մհեր
Մուրադի
Օհանյան

Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար

Պաշտոնն ստանձնել է
17.05.2018


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1980թ., 16 հունվարի, ԼՂՀ, ք. Մարտունի

Կրթություն
1987-1997թթ.. սովորել է Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցում և ավարտել ոսկե մեդալով:
1997-2001թթ.. Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի Իրավագիտություն բաժին:
2003-2005թթ.. ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի Իրավագիտություն բաժնի մագիստրատուրա, իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն
2003-2007թթ.. աշխատել է ԼՂՀ Մարտունու շրջանի դատախազությունում` որպես քննիչ:
2007-2008թթ.. ԼՂՀ Մարտունու շրջանի դատախազի տեղակալ:
2008-2009թթ.. նշանակվել է ԼՂՀ Մարտունու շրջանի դատախազի պաշտոնակատար:
2009-2018թթ.. ԼՂՀ Մարտունու շրջանի դատախազ:
ԱՀ կառավարության 2018թ. մայիսի 17-ի որոշմամբ նշանակվել է ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար:

Այլ տվյալներ
2001-2003թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի: