Կառավարություն

Շրջաններ

Արտյոմ Ռոբերտի Սարիբեկյան

Արտյոմ
Ռոբերտի
Սարիբեկյան

ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար

Պաշտոնն ստանձնել է
29.05.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1971թ. 19 սեպտեմբերի, Վրաստանի Հանրապետություն, ք. Թբիլիսի:

Կրթություն
1988-1993թթ սովորել է ՈՒկրաինայի Լվովի Անտառտնտեսական ինստիտուտում և ստացել անտառային տնտեսության ճարտարագետի որակավորում՝ միաժամանակ ավարտելով զինվորական կաֆեդրան:

Աշխատանքային գործունեություն
1993թ. անցել է աշխատանքի «Հայանտառ» ՊՓԲԸ Իջևանի անտառտնտեսությունում, որպես անտառի վարպետ:
1997թ. նշանակվել է նույն ընկերության անտառների հաշվառման և օգտագործման բաժնի առաջատար մասնագետ, այնուհետև 1999թ.՝ գլխավոր մասնագետ:
2001թ.՝ «Արցախանտառ» ՊՓԲԸ Քաշաթաղի մասնաճյուղում, որպես ավագ անտառապետ:
2004 թ. աշխատել է ԼՂՀ ԿԱ Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության, բնապահպանական տեսչության Քաշաթաղի ստորաբաժանման պետ:
2009թ. նշանակվել է «Արցախանտառ» ՊՈԱԿ Քաշաթաղի մասնաճյուղի կառավարիչ:
2015թ. ընտրվել է Բերձորի քաղաքապետ:
2018-2020թթ՝ «Արցախանտառ» ՊՈԱԿ Քաշաթաղի մասնաճյուղում, որպես կառավարիչ:

Այլ տվյալներ
2017թ. պարգեվատրվել է ԼՂՀ Վարչապետի հուշամեդալով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և ներդրած ավանդի համար:

Կուսակցական պատկանելություն
«Ազատ հայրենիք» կուսակցություն :

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի: