Կառավարություն

Շրջաններ

Էրիկ Ռոբիկի Հարությունյան

Էրիկ
Ռոբիկի
Հարությունյան

ԱՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար

Պաշտոնն ստանձնել է
29.05.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986թ. 14 մայիսի, ԱՀ Ասկերանի շրջան, գ. Նախիջևանիկ:

Կրթություն
2003-2009թթ սովորել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի «Պատմություն» բաժնում:
2009-2011թթ՝ ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի «Հայոց պատմություն» բաժնի մագիստրատուրա և ստացել պատմության մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային գործունեություն
2007թ. օգոստոս – հոկտեմբեր ամիսներին ուսման հետ համատեղելով պայմանագրային հիմունքներով աշխատել է ԼՂՀ ԱԳԿՊԿ կադաստրի Շուշիի տարածքային ստորաբաժանում, որպես շենքերի, շինությունների տեղազննող և գույքահարկերի բազայի ձևավորման համար գնահատող՝ վերագնահատող:
2008-2011թթ ծառայել է ԼՂՀ ԿԱ ոստիկանության պետական պահպանության վարչությունում՝ ոստիկան:
2011–2018թթ. աշխատել է «Արցախբանկ» ՓԲԸ Շուշիի մասնաճյուղում, որպես մասնագետ-գնահատող:
2011 և 2015 թվականներին ԼՂՀ ՏԻՄ ընտրություններում ընտրվել է Շուշիի համայնքի ավագանու անդամ:
2018թ. սեպտեմբերի 9-ի ԱՀ Ազգային Ժողովի լրացուցիչ ընտրությունների թիվ 10 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱՀ ԱԺ պատգամավոր:

2020 թ. մայիսի 29-ի ԱՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Շուշիի վարչակազմի ղեկավար:

Այլ տվյալներ
2004-2006թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում:
ԼՂՀ Նախագահի 2017թ. օգոստոսի 25-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական


Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 4 դուստր: