Կառավարություն

Շրջաններ

Հայկ Վիտալիի Բախշիյան

Հայկ
Վիտալիի
Բախշիյան

ԱՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար

Պաշտոնն ստանձնել է
1.06.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981 թ. 19 մայիսի, ԱՀ Մարտակերտի շրջան, գյուղ Հարությունագոմեր:

Կրթություն
1998-2002թթ սովորել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտություն բաժնում:

Աշխատանքային գործունեություն
2004թ. ընդունվել է աշխատանքի «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ, որպես անհատական լուսատուների լիցքավորող:
2005-2006թթ՝ նույն ընկերությունում՝ լեռնահանքային վարչության օպերատոր:
2007-2015թթ աշխատել է ընկերության ֆինանսական վարչության տնտեսագիտական վերլուծության և պլանավորման բաժնի տնտեսագետ:
2015- 2019թթ զբաղեցրել է վերոնշյալ բաժնի ավագ տնտեսագետի պաշտոնը, այնուհետև 2019-2020թթ.՝ բաժնի պետի տեղակալ:

2020 թ. հունիսի 1-ի ԱՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Մարտակերտի վարչակազմի ղեկավար:

 

Այլ տվյալներ
2002-2004թթ ծառայել է ԱՀ զինված ուժերում:
2016թ. կամավոր սկզբունքներով մասնակցել է ապրիլյան պատերազմին:
ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Կուսակցական պատկանելություն
«Ազատ հայրենիք» կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: