Կառավարություն

Շրջաններ

Հայկ Հայկի Պետրոսյան

Հայկ
Հայկի
Պետրոսյան

ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար

Պաշտոնն ստանձնել է
8.06.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1983 թ. 14 սեպտեմբերի , ՀՀ քաղաք Երևան

Կրթություն
2006թ. ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` ստանալով բժշկի որակավորում:
2009թ. ավարտել է Ակ. Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը` ստանալով օրդինատորի աստիճան:

Աշխատանքային գործունեություն
2006թ. աշխատել է «ԿԱՆՍՍ” ՍՊԸ որպես փոխտնօրեն:
2010թ. աշխատել է «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ՝ հերթապահ բժիշկ:
2011-2012թթ աշխատել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառի ՇԲՄ, որպես դիմածնոտային վիրաբույժ, այնուհետև 2012-2020թթ՝ ԱՀ Շահումյանի շրջանի Քարվաճառի ՇԲՄ գործադիր տնօրեն:
2020թ.հունիսի 8-ի Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար:

Այլ տվյալներ
Ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես բժիշկ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: