Կառավարություն

Շրջաններ

Գրիշա Համբարձումի Հովհաննիսյան

Գրիշա
Համբարձումի
Հովհաննիսյան

ԱՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար

Պաշտոնն ստանձնել է
29.12.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1956թ, 25 սեպտեմբերի Շուշիի շրջան ,գյուղ Քարին տակ:
Կրթությունը
1973 թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը:
1973-1978 թթ ավարտել է ՀՀ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը:

Աշխատանքային գործունեություն
1978թ.  օգոստոս-սեպտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Կալինինոյի /այժմ Տաշիր քաղաք/ Պրիվոլնոյե գյուղի կոլտնտեսության գլխավոր անասնաբույժ:
1978-1980թթ ծառայել է Խորհրդային բանակում:
1980-1984թ.  ՀՀ Կալինինոյի /այժմ Տաշիր քաղաք/ Պրիվոլնոյե գյուղի կոլտնտեսության գլխավոր անասնաբույժ:
1984թ. փետրվար-հունիս –Ասկերանի շրջանի անասնաբուժական կայանի պետի տեղակալ
1984թ. - 1985թ. Ասկերանի շրջանի գյուղբաժնի հրահանգիչ
1985-1989 թթ Շուշիի շրջանի Քարին տակի սովխոզի դիրեկտոր:
1989-1990թթ  Շուշիի շրջանի Քարին տակի կոլտնտեսության նախագահ:
1990-1992թթ  Շուշիի շրջանի Քարին տակի անասնաբուժական տեղամասի վարիչ:
1992-1995թթ  Քարին տակի կոլտնտեսության նախագահ:
1996-98թթ  Քարին տակի անասնաբուժական տեղամասի վարիչ
1998-2006թթ ԼՂՀ Շուշիի շրջանի Քարին տակի համայնքի ղեկավար:
2007-2014թթ ԼՂՀ Շուշիի շրջվարչակազմի աշխատակազի ղեկավար:
2015-2020թթ  Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ:
21.09.2020-29.12.2020թթ  Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար:
29.12.2020թ. Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար:

Այլ տվյալներ
ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1988-1992թթ Արցախյան շարժման ու Քարին տակի ինքնապաշտպանության մասնակից:
Պարգևատրվել է «Երախտագիտություն»,«Հայրենյաց պաշտպան», «Ծովակալ Հ.Ս.Իսակով », «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկի մեդալներով:

Կուսակցական պատկանելությունը
ԼՂԿԿ անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: