Կառավարություն

Շրջաններ

Էդիկ Սամվելի Ավանեսյան

Էդիկ
Սամվելի
Ավանեսյան

ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար

Պաշտոնն ստանձնել է
12.02.2021


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973թ. 22 հուլիսի, Արցախի Հանրապետություն , ք. Մարտունի

Կրթություն
1999-2003թթ. սովորել և ավարտել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի իրավաբանական բաժինը:

Աշխատանքային գործունեություն

1990-1991թթ. աշխատել է Մարտունու ՇՄՁ-ում որպես բրիգադիրի օգնական:
1992-1998թթ. ծառայել է ԼՂՀ զինված ուժերում:
1999-2005թթ. ծառայել է ԼՂՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնում որպես օպերլիազոր:
2005-2014թթ. ծառայել է ԼՂՀ զինված ուժերում որպես ֆիզիկական պատրաստության պետ:
2014-2018թթ. աշխատել է Արցախէներգո ՓԲԸ Մարտունու մասնաճյուղի Վարանդա ցանցում որպես Ճարտարագետ:
2019-2020թթ.- աշխատել է ԱՀ Մարտունու քաղաքապետի տեղակալի պաշտոնում:
2020թ. հուլիսի 1-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ընտրվել է Մարտունի համայնքի ղեկավար:
2021թ. փետրվարի 12-ի ԱՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար:

Այլ տվյալներ
Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով , Մարտական ծառայություն մեդալով , «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ին աստիճանի շքանշանով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս զավակ: