Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանի ելույթը ԼՂՀ կառավարության նիստում

25.04.2012

ԵԼՈՒՅԹ (կենսաթոշակային )

Հարգելի գործընկերներ‚ մինչև օրակարգային հաջորդ հարցերին անցնելը ես կցանկանայի մի քանի խոսք ասել ներկայացվելիք հարցերի վերաբերյալ‚ խոսքս վերաբերվում է կենսաթոշակային բարեփոխումների ծրագրին։

Ինչպես գիտեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012-2017 թվականների գործունեության ծրագրով հասարակության յուրաքանչյուր անդամի համար արժանապատիվ ծերության ապահովումը հրչակվել է որպես գերակայություն: Գնահատելով կենսաթոշակային ներկայիս բաշխողական համակարգում առկա հիմնախնդիրներն ու հակասությունները` կառավարությունը ձեռնամուխ է եղել իրականացնելու արմատական կենսաթոշակային բարեփոխումներ, որոնց արդյունքում ներդրվելու է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ:

Նշված համակարգը ներդրվելու է ի լրումն գործող կենսաթոշակային համակարգի, այսինքն` գործող բաշխողական բաղադրիչից բացի, կներդրվեն ևս երկու կենսաթոշակային բաղադրիչներ` պարտադիր կուտակային և կամավոր կուտակային բաղադրիչներ:

Պարտադիր կուտակային բաղադրիչը կսկսի գործել 2014 թվականից: Նրան պարտադիր կերպով մասնակցելու են 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը: Հոգալով անձանց կողմից կատարած կուտակային վճարների հաշվին ապագայում համարժեք կենսաթոշակ ապահովելու խնդիրը` պետությունը կրկնապատկելու է անձանց կատարած վճարները: Բացի այդ, կուտակված միջոցները մասնագիտացված կազմակերպությունների կողմից արհեստավարժ կառավարման շնորհիվ ապահովվելու է քաղաքացու միջոցնելի աճ:

Համակարգը գործուն մեխանիզմներ է պարունակում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների գործունեության նկատմամբ պետական պատշաճ հսկողություն իրականացնելու համար: Եվ, վերջապես, հաշվի առնելով համակարգի մեծ սոցիալական նշանակությունը, պետությունը երաշխավորում է անձի կողմից կատարած կենսաթոշակային վճարների վերադարձը:

Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում փոփոխությունների է ենթարկվում նաև հարկային համակարգը: Ներկայումս գործող եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարի փոխարեն գործելու է մեկ միասնական` եկամտային հարկ, որը դրական կանդրադառնա հաշվետվությունների կրճատման և պարզեցման գործընթացի վրա:

Բացի համակարգի լոկ սոցիալական նշանակությունից, նրա առանցքային դերակատարությունը կայանում է նաև նրանում, որ այն հիմք կստեղծի տնտեսությունում երկարաժամկետ ներդրումների համար` դրանով իսկ նպաստելով երկրի տնտեսական աճին և խթանելով տնտեսական ակտիվությունը:

2012 թվականին ստեղծված հանձնաժողովի կողմից արդեն իսկ իրականացվել են մի շարք աշխատանքներ‚ որոնց շրջանակներում իրականացվել է օրակարգային օրենսդրական փաթեթի մշակումը ‚ որը և կներկայացնի ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ‚ կենսաթոշակային բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը։

ԼՂՀ վաչապետ Ա.Հարությունյանի ելույթը ԼՂՀ կառավարության նիստում
25.04.2012թ.


Հարգելի գործընկերներ,

Կարևորելով պետական բյուջեի կատարման հաշվետվությունը՝ որպես կառավարության կողմից իրականացրած քաղաքականությունն արտացոլող փաստաթուղթ, ուզում եմ անդրադառնալ այն գերակա նպատակներին և խնդիրներին, որոնք ի սկզբանե դրվել էին պետական բյուջեի պլանավորման ժամանակ և ամփոփել վերջինիս կատարողականի արդյունքում մեր ձեռքբերումներն ու բացթողումները:

2012 թվականին ϳé³í³ñáõÃյունը նպատակ ուներ շարունակել նախորդ տարիների ձեռքբերումների կայուն զարգացմանը, տնտեսական աճի բարձր տեմպի ապահովմանը, բնակչության կենսամակարդակի հետևողական բարձրացմանը, հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, տնտեսայկան զարգացման տարածքային անհամաչափությունների համահարթեցմանը, սոցիալական անհավասարության կրճատմանը միտված քաղաքականությունը՝ տնտեսական և սոցիալական բարեփոխումների իրականացմամբ:

Միաժամանակ, խնդիր էր դրված բարելավել երկրում գործարար և ներդրումային միջավայրը, աջակցել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, խթանել նոր աշխատատեղերի ստեղծումը, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը, տեղական հումքի բազայի ընդլայնմանը, տնտեսության դիվերսիֆիկացման Ëáñ³óմանն ու արտահանելի ѳïí³ÍÇ ընդլայնմանը՝ հիմքեր ստեղծելով բնակչության առողջապահական, կրթական, սոցիալական պաշտպանության, մշակութային, բնակարանային և սոցիալական այլ խնդիրների լուծման համար:

Նախանշված նպատակների և խնդիրների իրականացման աստիճանը բնութագրում են արձանագրած մակրոտնտեսական ցուցանիշները, ինչպես նաև բյուջեի կատարողականը:

2012թ. հանրապետությունում 9.9% տնտեսական աճը, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ինքնին խոսում է տնտեսության զարգացման տեմպի մասին: Սակայն տեղին եմ համարում նշել, որ մեզ անհրաժեշտ է ապահովել տնտեսական աճի երկնիշ թվով արտահայտված ցուցանիշ՝ որպես, մեր պարագայում, բնակչության կենսամակարդակի բարձրացման հիմնական պայման: Կարևորելով համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կառուցվածքային տեսանկյունից, պետք է նշեմ, որ ծառայությունների ոլորտի ավելացված արժեքի 11.7 տոկոսով առաջանցիկ աճը ապրանքների արտադրության ոլորտի ավելացված արժեքի նկատմամբ հանգեցրել է ՀՆԱ-ում կառուցվածքային տեղաշարժի. ծառայությունների ոլորտին 3.2 տոկոսային կետով զիճել է ապրանքների արտադրության ոլորտը: Նշեմ նաև, որ ՀՆԱ-ում ապրանքների արտադրության 3.8 տոկոս աճը ապահովվել է առավելապես գյուղատնտեսության համախառն արտադրանքի 23.9% իրական աճի շնորհիվ, քանի որ նվազել են արդյունաբերական արտադրանքի և ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված կապիտալ շինարարության ծավալները իրական արտահայտությամբ համապատասխանաբար՝ 0.8% և 12.6 %-ով:

Հանրապետությունում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը 2011թ. համեմատ աճել է 8.7%-ով, բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը` 10.2%-ով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 11.1 %-ով, ընդ որում՝ ներմուծումը 7, արտահանումը՝ 27.4%-ներով: Դա ամենից առաջ պայմանավորված է հանքագործության արտադրանքի արտահանման կրճատմամբ, քանի որ առանց այդ ապրանքների, արտաքին առևտրաշրջանառության ծավալի կրճատումը կազմել է 7.3%, ընդ որում արտահանումը արձանագրել է 4.5% աճ:

Երկրում ստեղծվել են ավելի քան 1030 նոր աշխատատեղ:

Մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ. կազմել է 102777 դրամ՝ 2011թ. համեմատ աճելով 4.4 %-ով:

Տնտեսական աճին և զբաղվածությանը զուգահեռ ավելացել են բնակչության դրամական եկամուտները և ծախսերը: 2012թ. բնակչության դրամական եկամուտները 2011թ. համեմատ ավելացել են 10.8 %-ով` կազմելով 125.2 մլրդ դրամ, իսկ դրամական ծախսերը աճել են 11.6 %-ով` կազմելով 124.5 մլրդ դրամ:

2013թ. հունվարի 1-ի դրությամբ առևտրային բանկերի վարկային ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 32.8%-ով, բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների գումարը կազմել է 19.8 մլրդ դրամ` 2011թ. 13.9 մլրդ դրամի դիմաց (աճը` 42.4 %):

Սպառողական գների ինդեքսը 2012թ. նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կազմել է 103.0 %:

Գործարար միջավայրի բարելավման /միջոցառումների ավելի քան 60 տոկոսով կատարման/, փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ծրագրերի իրագործման շնորհիվ 2012 թվականին գրանցված առևտրային սուբյեկտների թիվը ավելացել է 890-ով: Արդյունաբերական կազմակերպությունների ընդհանուր քանակում 93.6 տոկոսը կազմում են գերփոքր և փոքր կազմակերպությունները, որոնք թողարկել են արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 35 տոկոսը: 2012 թվականին ՓՄՁ սուբյեկտներին ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքների սուբսիդավորման համար ծախսվել է 656.4 մլն դրամ:

Ներդրումների աճը խթանող նման ծրագրերի իրագործումը նպաստում է պետական բյուջեի եկամուտներում հարկային եկամուտների ավելացմանը: 2011 թվականի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են 11.3 %-ով, որի հաշվին ապահովվել է պետական բյուջեի եկամուտների 64.5 %-ը: Հատկանշական է ուղղակի հարկերի գծով պետական բյուջեի մուտքերի ավելացումը. շահութահարկի գծով՝ 16.6 %, եկամտահարկի գծով՝ 10.7% 2011 թվականի նկատմամբ: /Շահութահարկի աճը պայմանավորում են բանկային և շինարարության ոլորտներում գործող հարկ վճարողների հարկվող շահույթի աճով: Եկամտահարկի գծով՝ աշխատավարձերի բնականոն աճով և վարչարարական աշխատանքների արդյուքում հայտարարագրված միջին աշխատավարձերի բարձրացմամբ/:

Ավելացված արժեքի հարկի գծով պետական բյուջեի մուտքերը աճել են 7.4 %-ով, ապահովելով հարկային եկամուտների 51.9 %-ը և ընդհանուր բյուջետային եկամուտների 33.4 %-ը:

Նախորդ տարվա համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով մուտքերը աճել են 10.4 %-ով:

2012 թվականի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների 3.5 %-ը համալրվել է պաշտոնական դրամաշնորհներով, ապահովելով 116.3 % կատարողական:

Հայաստանի Հանրապետությունից ստացվել է 35943572.4 հազար դրամ միջպետական վարկ:

Հարգելի գործընկերներ ԼՂՀ 2012 թվականի պետական բյուջեն ծախսերի մասով կատարվել է 95%, որը չի նշանակում, որ մենք կուտակել ենք պարտավորություններ:

Սոցիալական ուղղվածություն ունեցող ծախսերը, որոնք կազմում են բյուջեի մոտ 51տոկոսը իրականացվել են լրիվությամբ՝ առանց պարտավորությունների փակելով ֆինանսական տարին: Իրականացվել են ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեքստում ընդգրկված, վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների, ընտանիքի և երեխաների հիմնահարցերի լուծման, կենսաթոշակային ապահովության և սոցիալական ապահովագրության ծրագրերը, սոցիալական աջակցության, դրամական և նյութական օգնության ծրագրերը / 2012թ. հունվարի 1-ից 2500 դրամով բարձրացել է հիմնական կենսաթոշակի չափը` կազմելով 13.0 հազ. դրամ, ինչի շնորհիվ միջին տարիքային կենսաթոշակը հանրապետությունում կազմել է 35110 դրամ, իսկ միջին սոցիալական կենսաթոշակը` 17035 դրամ/ : Լուծում են ստացել մի շարք բնակարանային հարցեր:

Իրագործվել են նաև առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի, բնական միջավայրի պահպանության բնագավառներում նախատեսված պետական նպատակային ծրագրերը:

Պետական բյուջեի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերությունների հետ կապված ծախսերը, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, տրանսպորտի և այլ բնագավառների գործունեության ծախսերի ֆինանսավորմանն է ուղղվել պետական բյուջեի ծախսերի 8.8 %-ը:

Օրենսդիր և գործադիր մարմինների պահպանման, պետական կառավարման, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերությունների, ինչպես նաև արտաքին հարաբերությունների հետ կապված ծախսերի, դատախազության, ոստիկանության, ազգային անվտանգության և փրկարար ծառայության համակարգերի, դատական դեպարտամենտի, գերագույն, վերաքննիչ և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների ֆինանսավորման ծախսերը կազմել են ընդհանուր պետական ծախսերի 17.6%-ը:

Հիմնական խմբերին չդասվող ծախսերի ֆինանսավորմանն է ուղղվել ընդհանուր ծախսերի 22.5%-ը:

2012 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր են հանդիսացել բյուջեի փոխառու միջոցները, բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը և վարկերի վերադարձից մուտքերը, որոնք համապատասխանաբար կազմել են 2656130.8 հազար դրամ, 102472.9 հազար դրամ և 26863.6 հազար դրամ:

← Վերադառնալ ցուցակին