Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

Գրիգորի Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը ուսուցիչներին

05.10.2018

Սիրելի՛ ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մանկավարժ լինելը եւ սերունդներ կրթելն առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք են պահանջում: Ու դա օրինաչափ է, քանի որ հենց ձեր աշխատանքի որակից է մեծապես կախված, թե ինչ արժեհամակարգ կունենա վաղվա մեր հասարակությունը:
Կրթական ոլորտի խնդիրները մշտապես գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ ամեն տարի, դրանց լուծմանը միտված իրականացվում են որոշակի քայլեր ինչպես կրթական համակարգի բարեփոխումների, այնպես էլ դպրոցական շենքերի պայմանների արդիականացման ուղղությամբ: Կրթության բարձր որակի ապահովումը մշտապես առաջնային է մեզ համար, և այդ մարտահրավերը մենք կարող ենք հաղթահարել միայն ձեզ հետ համատեղ:
Կրկին շնորհավորում եմ ձեզ ու մաղթում նորանոր հաջողություններ:

 

← Վերադառնալ ցուցակին