Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

Շնորհավորական ուղերձ էներգետիկայի ոլորտի աշխատակիցներին

22.12.2018

Էներգետիկայի ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Էներգետիկայի բնագավառը Արցախի Հանրապետության կառավարության գործունեության գերակա ուղղություններից մեկն է, և ոլորտի զարգացումը գտնվում է մեր անմիջական ուշադրության կենտրոնում: Այս առումով մեր երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության ապահովումը վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումներից եմ համարում: Եվ կյանքի կոչված այդ ծրագրերի ու իրականացված աշխատանքների հետևում նվիրյալներ են կանգնած:
Վստահ եմ, որ ձեր մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ հետագայում ևս հաջողությամբ կիրականացնեք ձեր առջև դրված խնդիրներն ու կնպաստեք Արցախի էներգետիկայի ոլորտի հետագա զարգացմանը:
Մաղթում եմ անսպառ եռանդ ու նոր հաջողություններ ձեր դժվարին և պատասխանատու գործում:
 

← Վերադառնալ ցուցակին