Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

Գրիգորի Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը արհմիությունների օրվա և կազմակերպության 15-ամյակի առթիվ

24.12.2019

Հարգելի՛ արհմիութենականներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ։ Ամեն տարի՝ դեկտեմբերի 24-ին, նշելով արհմիութենական աշխատողի օրը՝ կրկին արձանագրում ենք այն դերակատարումը, որ տարիներ շարունակ արհեստակցական միություններն ունեցել են մեզանում քաղաքացու աշխատանքային իրավունքների պաշտպանության և ավելի թափանցիկ, արդար ու համագործակցային աշխատաշուկա ունենալու համար։
Տոնն ավելի ընգծված դարձնելու ևս մեկ կարևոր առիթ է հանրապետությունում արհմիությունների վերականգնման 15-ամյա հոբելյանը: Այսօր, առավել քան երբևէ, արհմիություններից պահանջվում է ուժերի համախմբվածություն աշխատանքի, աշխատողների շահերին վերաբերող առանցքային հարցերը կարգավորելու առումով: Դուք, ամենօրյա աշխատանքով, պետք է ձեր նպաստը բերեք երկրում զբաղվածության արդյունավետ ապահովմանը, արժանապատիվ աշխատանքի խրախուսմանը, սոցիալական գործընկերության կայացմանն ու զարգացմանը: Գործունեության 15-ամյակը կարևոր հանգրվան է աշխատանքներին ավելի ակտիվ ու համակարգված բնույթ հաղորդելու, երկրի ներսում ու նրա սահմաններից դուրս նոր գործընկերներ ձեռքբերելու առումով:
Սրտանց շնորհավորում եմ Արցախում գործող բոլոր արհեստակցական կազմակերպություններին և արհեստակցական միությունների ֆեդերացիային՝ արհմիութենական աշխատողի և կառույցի գործունեության 15-ամյակի առթիվ՝ մաղթելով խաղաղ ու ստեղծագործ աշխատանք հանուն մեր երկրի բարօրության:
 Արհմիությունների գործունեության 15-ամյակի կապակցությամբ և արհմիությունների ֆեդերացիայի կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության պետական նախարարի հուշամեդալով պարգևատրվել են՝ Արցախի Հանրապետության արհմիությունների ֆեդերցիայի նախագահ Արա Ղահրամանյանը, Շուշիի շրջարհմիության նախագահ Սամվել Շմավոնյանը, Քաշաթաղի շրջարհմիության նախագահ Աստղիկ Ավանեսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին