Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

Գ.Մարտիրոսյանի ուղերձը քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ

01.03.2020

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Մեր երկրում այն առանձնահատուկ նշանակություն ունի՝ պատերազմական վիճակում ոչ միայն բնակչության, այլ նաև պարենային, էներգետիկ անվտանգությունն ապահովելու համատեքստում։ Հատկապես կարևոր է բնակչության ուսուցումը, կանխարգելիչ միջոցառումների ու պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին, ինչի ուղղությամբ հանրապետությունում ամբողջ տարվա ընթացքում իրականացվում են պլանային միջոցառումներ։ Այդ շարքում է նաև մայրաքաղաքում և շրջաններում կազմակերպվող քաղպաշտպանության մարտիմեկյան վարժանքները՝ միտված արտակարգ իրավիճակներում բնակչության արդյունավետ պաշտպանությունը կազմակերպելուն։ Բնականաբար, քաղպաշտպանությունը չի կարող իր գործունեությունը սահմանափակել միայն պատերազմի ժամանակ համակարգված գործողություններով։ Խաղաղ պայմաններում անհրաժեշտ է արդյունավետ միջոցներ կիրառել վթարների, տարերային ու տեխնածին աղետների հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ, մաղթում անվտանգ ծառայություն եւ խաղաղություն։ 

← Վերադառնալ ցուցակին