Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

09.03.2020

Թանկագին՛ մայրեր, կանայք և քույրեր


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս գեղեցիկ օրվա առթիվ:
Հայ ժողովրդի համար հայ կինը բարության, խոհեմության խորհրդանիշ է: Հայ մայրը՝ ազգի հարատևությունն ու ընտանեկան սուրբ օջախի պահպանման ու բարեկեցության գրավականը:


Ուրախությամբ պետք է փաստենք՝ պետական կառավարման և հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում կանանց անգնահատելի մասնակցությունն, ինչը պետության կայացման, նորանոր հաջողություններ արձանագրելու լավագույն օրինակն է:


Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, ցանկանում առողջություն, երջանկություն և ընտանեկան ջերմություն:
 

← Վերադառնալ ցուցակին