Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը ԱՀ նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանին

16.04.2020

Մեծարգո՛ պարոն Հարությունյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Դուք, որպես պետական հարուստ կենսափորձ ունեցող գործիչ, ներդնելու եք առավելագույն ջանքեր մեր երկրի առաջընթացն ապահովելու ուղղությամբ:
Ձեր պաշտոնավարումը ստանձնում եք մի իրավիճակում, երբ ամբողջ աշխարհում համավարակի և դրանից բխող տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար պահանջվելու են մեծ ջանքեր և հետևողական աշխատանք:
Լիահույս եմ, որ տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովմամբ, ներդրումային ճկուն քաղաքականության վարմամբ ու տնտեսական զարգացման ռազմավարական այլ ծրագրերի կյանքի կոչմամբ շարունակաբար ապահովելու եք մեր երկրի բարեկեցության բարձրացումն ու կյանքի որակի բարելավումը:
Մաղթում եմ Ձեզ տոկունություն, առողջություն և արգասաբեր գործունեություն՝ ի շահ Արցախի ժողովրդի բարօրության: 

← Վերադառնալ ցուցակին