Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա առթիվ

22.06.2020

Սիրելի' բուժաշխատողներ,

Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Հունիսի 21-ը բոլորիս համար կարևոր օր է, երբ պետք է կրկին արժևորենք կյանքեր փրկելու, առողջություն պարգևելու, հույս ու հավատ ներարկելու Ձեր մասնագիտական ու հումանիտար առաքելությունը:

Այսօրերին, երբ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը կամք, ուժ և դիմադրողականություն է պահանջում մեր հասարակությունից, դուք որպես այդ հասարակության կենսունակ բջիջ՝ մեծ պատասխանատվությամբ եք դիմակայում մարդկությանը նետված մարտահրավերին: Դուք Ձեր նվիրվածությամբ ու աչալրջությամբ, յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ցուցաբերող ուշադրությամբ, հաճախ նաև վտանգում եք սեփական առողջությունը: Ըստ այդմ, առաջին հերթին մաղթում եմ ամուր առողջություն, երջանկություն Ձեր ընտանիքներում և աշխատանք միայն խաղաղ պայմաններում։

 

← Վերադառնալ ցուցակին