Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը գիտելիքի և դպրության օրվա առթիվ

01.09.2020

Հարգելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, երկրի ապագան մենք տեսնում ենք կիրթ և ուսյալ հասարակության մեջ, ուստի կրթական բարձր որակի ապահովմամբ, մենք դնում ենք պետության զարգացման հիմնաքարը՝ նպատակ ունենալով դաստիարակել գիտելիքներով զինված ու մրցունակ մասնագետներ:

Դեպի գիտելիքի աշխարհ ազդարարող զանգի ղողանջներին առանձնակի խանդավառությամբ սպասել են հատկապես նրանք, ովքեր առաջին անգամ են ոտք դնում ուսումնական հաստատություն` դպրոց, բուհ, քոլեջ կամ ուսումնարան: Վստահ եմ, որ լինելու եք պահանջկոտ ու պրպտող, նպատակասլաց ու ինքնակրթվող, որովհետև ժամանակի պահանջներին համընթաց քայլելով միայն կարող եք արձանագրել բարձր առաջադիմություն և նորարական գիտելիքների ձեռք բերում:

Ուսումնական տարվա մեկնարկին մեծ պատասխանատվություն և ծանրություն ձեր ուսերին կրում եք նաև դուք՝ հարգելի՛ ծնողներ. գիտակցելով կիրթ ու արժանապատիվ քաղաքացի ունենալու գաղափարը, հավասարապես մասնակցում եք Արցախի ու Հայաստանի ապագայի կերտման վեհ գործին:

Համավարակի պայմաններում՝ փոխվել է կրթության համակարգի պատկերը: Նախորդ ուսումնական տարվա ընթացքում մենք բախվեցինք շատ խնդիրների՝ անցում առցանց ուսուցման, ինչը ենթադրում էր կենդանի շփման սահմանափակումներ, տեխնիկական անհարմարություններ և այլն: Սակայն, մեր ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական կազմի աշխատասիրության և պատրաստակամության արդյունքում՝ կարողացանք փակել ուսումնական տարին:

Մեր հանրապետության բոլոր կրթօջախներում, այսօր, որպես նշանավորումն օրվա խորհրդի՝ առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար հնչվելու է առաջին զանգի ղողանջները, սակայն ուսումնական գործընթացը լիարժեքորեն կվերսկսի ավելի ուշ: Հուսով եմ՝ նոր կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը շուտ կկայունանա ու կրկին կվերադառնանք մեր բնականոն կյանքին: Այդ առիթով բոլորիդ մաղթում եմ տոկունություն, կամք և համբերություն:

← Վերադառնալ ցուցակին