Կառավարության գործերի կառավարչություն

Կառավարության գործերի կառավարչության կառուցվածքը

 Վարուժան Ռուդիկի Առաքելյան


Վարուժան
Ռուդիկի
Առաքելյան

Կազմակերպական բաժին
Կազմակերպական բաժնի վարիչ

Պաշտոնն ստանձնել է
3.12.2014


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1974 թ., 30 հունիսի, ք. Ստեփանակերտ

Կրթություն
1991-1996 Արցախի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
1997-1999 Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն
1996-1998 թթ. ԼՂՀ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի Ա. Ավագյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ:
1998-2002 թթ. ԼՂՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի բաժնի առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ:
1999-2011 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանում, սկզբում որպես մաթեմատիկայի ամբիոնի, ապա մաթեմատիկայի և ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս:
2002-2004 թթ. ԼՂՀ փոխվարչապետի օգնական:
2004-2008 թթ. ԼՂՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ:
2008-2010 թթ. ԼՂՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության գլխավոր մասնագետ:
2010-2011 թթ. ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար:
2011-2014 թթ. ԼՂՀ կառավարության աշխատակազմի կազմակերպական բաժնի գլխավոր մասնագետ:
2014 թ. դեկտեմբերից ԼՂՀ կառավարության աշխատակազմի կազմակերպական բաժնի վարիչ:
2017 թ. սեպտեմբերի 25-ից ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության կազմակերպական բաժնի վարիչ

Այլ տվյալներ
1993-1995 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում:
Պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի 20-ամյակի հոբելյանական մեդալով (2012 թ.):
Պարգևատրվել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով:
Շնորհվել է Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (2015 թ.):

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: