Պետական նախարար

Պետական նախարարի աշխատակազմ

Տարոն Վլադիկի Հակոբյան

Տարոն
Վլադիկի
Հակոբյան

ԱՀ պետական նախարարի խորհրդական

Պաշտոնն ստանձնել է
3.09.2019


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1976թ. 15 փետրվարի նախկին ՀԽՍՀ ք.Ապարան:

Կրթություն
1992-1997թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։
1999-2000թթ. սովորել եւ ավարտել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ճգնաժամային կառավարման պետական ինստիտուտը։
2001թ. ընդունվել եւ 2005թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեություն
1997-1998 թթ աշխատել է ՀՀ «Արագածոտնի մարզային էլեկտրական ցանց» պետական ՓԲԸ-ի իրավաբանական բաժնում որպես իրավաբան։
1998-2001 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունում։
2001-2005թթ. աշխատել է ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչությունում՝ զբաղեցնելով տարբեր սպայական պաշտոններ։
2004թ. առ այսօր դասավանդում է Արցախի պետական համալսարանում:
2006թ. հունվարից մինչեւ նոյեմբեր աշխատել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում որպես նախարարի օգնական։
2007-2008 թթ․ աշխատել է համատեղության կարգով « «Հեյֆեր» Միջազգային Ծրագիր» կազմակերպության հայկական մասնաճյուղում որպես ծրագրի պատասխանատու։
2006թ. սեպտեմբերին հիմնել է «Վերածնված հայրենիք» հասարակական կազմակերպությունը, որը իրականացնում է ԼՂՀ սահմանամերձ գյուղերում սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման ծրագրեր։
2008-2009թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչությունում որպես աշխատակազմի ղեկավար։
2009-2010թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայությունում որպես տնօրենի աշխատակազմի ղեկավար։
2011-2015թթ. զբաղեցրել է ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
2016-2017թթ. ԼՂՀ վարչապետի խորհրդական
2017-2019թթ. ԱՀ ՆԱ Կառավարության գործերի կառավարչության խորհրդական
2019թ. սեպտեմբերի 3-ից ԱՀ պետական նախարարի խորհրդական
 

Այլ տվյալներ

1993-1995թթ. կամավոր ծառայության է անցել ԼՂՀ Պաշտպանության բանակում։
2008թ. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզը «ԼՂՀ հռչակումը եւ պետական շինարարության գործընթացը, 1991-1994թթ.» թեմայով՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Արցախյան ազատամարտին մասնակցելու համար ԼՂՀ նախագահի 2006թ. թիվ 39 հրամանագրով պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի 1996թ դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանի «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով:
ՈՒնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական պետական խորհրդականի դասային աստիճան:
Մի շարք գիտական հոդվածների եւ գրքի հեղինակ է:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: