Պետական նախարար
Պետական նախարարի աշխատակազմ

Դավիթ
Ռոբերտի
Արզումանյան
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի ղեկավար
Պաշտոնն ստանձնել է
1.08.2018
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1983թ. 2 հունիսի, ք.Ստեփանակերտ:
Կրթություն
2004 թվականին ավարտել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի Երևանի մասնաճյուղի Ստեփանակերտի ներկայացուցչության մենեջմենթի ֆակուլտետի բակալավրիատը:
2013 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային գործունեություն
2004-2007 թվականներին աշխատել է ազգային վիճակագրական ծառայությունում՝ որպես նախագահի օգնական:
2007-2008 թվականներին աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունում՝ որպես 1-ին կարգի մասնագետ:
2008-2011 թվականներին աշխատել է ԼՂՀ ֆինանսների նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ:
2011 թվականին աշխատել է ԼՂՀ ֆինանսների նախարարությունում` որպես գնումների գործընթացի կարգավորման բաժնի պետի տեղակալ:
2012-2018 թվականներին աշխատել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես գնումների գործընթացի կարգավորման բաժնի պետ:
2018թ. սեպտեմբերի 12-ի Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի ղեկավար:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: