Պետական նախարար

Պետական նախարարի աշխատակազմ

Արթուր Կամոյի Հայրապետյան

Արթուր
Կամոյի
Հայրապետյան

ԱՀ պետական նախարարի խորհրդական

Պաշտոնն ստանձնել է
15.02.2021


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1990թ. 29 հուլիսի, ԼՂՀ ք. Ստեփանակերտ

Կրթություն
2007-2013 թթ. սովորել է ԱրՊՀ Տնտեսաիրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի աստիճան:
2013-2015թթ. սովորել է ԱրՊՀ իրավագիտության բաժնում, ստացել իրավաբանի մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային գործունեություն
2011թ. աշխատել է «ՖԴ Սոֆիա» ՍՊԸ-ում որպես անվտանգության ծառայության ծառայող
2014-2015թթ. աշխատել է «Պետռոլ-Սերվիս» ՍՊԸ-ում որպես ավագ գործակարգավար:
2016-2017թթ. անցել է պայմանագրային զինվորական ծառայության ԱՀ ՊԲ հատուկ նշանակության ջոկատում:
2019 թվականի ապրիլի 1-ին ԱՀ պետական նախարարի հրամանով նշանակվել է ԱՀ պետական նախարարի օգնական:
2021 թվականի փետրվարի 15-ին ԱՀ պետական նախարար,ֆինանսների նախարարի  հրամանով նշանակվել է ԱՀ պետական նախարարի խորհրդական:

Այլ տվյալներ
2008-2010 թթ ծառայել է ՊԲ: Եղել է սերժանտական ժողովի նախագահ:
2011-2014 թթ. եղել է ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ:
2012 թվականից հանդիսանում է «Առաջ Արցախ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ:
2019թ. ընտրվել է Ստեփանակերտ համայնքի ավագանու անդամ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: